Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Երևանին, և՛ Բաքվին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «Էխո Մոսկվիի» եթերում։
«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է նա։
Ռոգոզինն ընդգծել է, որ հենց Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները այդ երկրներից մեկում, ապա իր տեղը միանգամից կզբաղեցնի ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։








































