Մի շարք խոշոր կայքեր տուժել են վնասակար գովազդային հայտարարության հարձակումից, որի հետևանքով վտանգի տակ է դրվել օգտատերերի անվտանգությունը: Այդ մասին հայտնում է Arstechnic պորտալը՝ հղում կատարելով համացանցային անվտանգության մեջ մասնագիտացած Fox IT հետազոտական ընկերությանը:
Ավելի զանգվածային հարձակման տակ են ընկել Նիդեռլանդներից մի քանի կայքեր, այդ թվում՝ Marktplaats.nl-ը:
Նմանատիպ իրավիճակ տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ The New York Times, ВВС, MSN և AOL կայքերի համար:








































