«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին, ով վերականգնվել է ձկնամկանի վնասվածքից և այսօր մարզվել թիմի հետ, չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը: Այդ մասին հայտնել է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
«Կոմպանին պատրաստ չէ 100%-ով: Այդ պատճառով ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը նրա մասնակցությունը բացառված է»-Goal-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթի»-ի և ՊՍԺ-ի պատասխան դիմակայությունը կկայանա ապրիլի 12-ին Մանչեսթերում: Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:









































