«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, թե չի ափսոսում, որ պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, ոչ թե «Տոտենհեմ»-ի հետ, որը 2014 թվականին նույնպես հետաքրքրված էր իր ծառայություններով:
«Կարծում եմ՝ գլոբալ առումով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցում է «Տոտենհեմ»-ին: Չի կարելի եզրակացություններ անել մի կամ անգամ մի քանի խաղով:
Ինձ դուր է գալիս «Տոտենհեմ»-ը, և ակումբի ղեկավար Դանիել Լևին գիտի այդ մասին: Ամեն դեպքում, երկու ակումբներն էլ մեծագույն են»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































