Կանադացի երաժիշտ Բրայան Ադամսը չեղարկել է ամերիկյան Միսիսիպի նահանգում կայանալիք իր համերգը «հակամիասեռական» օրենքի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը: Շոուն ծրագրված էր անցկացնել ապրիլի 14-ին՝ Բիլոքսի քաղաքում:
Ապրիլի սկզբին Միսիսիպիում օրենք էր ստորագրվել, որի համաձայն՝ կրոնական նկատառամներով արգելվում է ծառայություններ մատուցել սեռական փոքրամասնություններին, խոսքը մասնավորապես վերաբերում է միասեռական զույգերին հարսանեկան ծառայություններ մատուցելուն:
Ադամսի խոսքերով՝ ինքը չի կարող ելույթ ունենալ մի նահանգում, որտեղ սեռական կողմնորոշման պատճառով սահմանափակում են մարդկանց քաղաքացիական իրավունքները: Երաժիշտն այդ օրենքն անվանել է ծայրահեղ խտրական:







































