Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գովեստի խոսքեր է հղել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հասցեին։ Նադալը նշում է, որ Ջոկովիչը հավասարը չունի աշխարհում։
«Բոլորը ցանկանում են լինել Ջոկովիչի կարգավիճակում։ Երբ պարբերաբար հաղթում ես, հաղթարշավի հասնելը բավականին հեշտ է դառնում։ Նույնն է իրավիճակը նաև պարտությունների դեպքում։
Ջոկովիչն անհավանական թենիսիստ է։ Նա լավագույնն է։ Դա անգամ չի քննարկվում։ Բոլորը հաղթողի են տեսնում ի դեմս նրա»,- հայտարարել է Նադալը։