«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը 35 մլն ֆունտ փրկագին է պահանջել երկրի հյուսիսում գտնվող Չիբոկ շրջանի դպրոց-ինտերնատից առևանգված աղջիկներին վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Անանուն աղբյուրներին հղում անելով՝ պարբերականը գրում է, որ ահաբեկչական խմբավորումը կապի է դուրս եկել նիգերիական կառավարության հետ՝ առաջարկելով բանակցել աղջիկների ազատ արձակման վերաբերյալ։
2014 թվականի ապրիլի 14-ին 276 աղջիկներ առևանգվել էին դպրոցից, նրանցից մի քանիսին հաջողվել էր ավելի ուշ փախուստի դիմել։ Սակայն 219 աղջիկների գտնվելու վայրն ու ճակատագիրն անհայտ են մնում։










































