Ստավրոպոլում, որտեղ ապրիլի 16-ին ինքնապայթեցում էին իրականացրել 3 մահապարտ ահաբեկիչներ, ուժեղացված հսկողության տակ են վերցվում բոլոր հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը:
«Արդեն անհրաժեշտ բոլոր կարգադրություններն արել եմ անվտանգության միջոցների խստացման համար»,- ասել է Վլադիմիրովը և հավելել, որ ամբողջ Ստավրոպոլի երկրամասում համանման կարգադրություններ են արվել. հսկողության տակ են վերցվում հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները: «Չի բացառվում, որ դա շեղող քայլ է, և կարող են ձեռնարկվել հանցավոր այլ գործողություններ»,-ընդգծել է նահանգապետը:











































