Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեին Ջաբիրի Անսարին հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով։ Հաղորդում է լրատվամիջոցի իրանական բյուրոն։
Անսարին հայտարարել է. «Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է օտար խաղացողներին թույլատրեն տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել։
Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով»։ Անդրադառնալով Ռամսարում ու Բաքվում անցկացված եռակողմ բանակցություններին (Իրան-Թուրքիա-Ադրբեջան ու Իրան-Ռուսաստան Ադրբեջան)՝ Անսարին ընդգծել է, որ այդ հանդիպումներում ընդունվել են նոր որոշումներ, և ներկայումս աշխատանքներ են տարվում դրանց իրագործման ուղղությամբ։









































