Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքի փոփոխության վերաբերյալ բողոքի քննության հարցը: Հաջորդ դատական նիստը հետաձգվեց ապրիլի 19-ին:
Գևորգ Սաֆարյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին ուզում են ապահովել Գևորգ Սաֆարյանի մասնակցությունը:
«Չլինելով ծանոթ Վերաքննիչ ներկայացրած բողոքի բովանդակությանը՝ իրենց չի էլ հետաքրքրում, որպեսզի Վերաքննիչ բողոքի փաստարկները լսեն: Ինձ համար պարզ է, որ դատարանը, ըստ էության, չի ուզում և չի էլ կարող իրականացնել արդար քննություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































