Ստավրոպոլում ՆԳ շրջանային վարչության շենքի վրա 4-րդ հարձակվողը, նախնական տեղեկություններով, ոչնչացվել է։ Այս մասին RIA Novosti-ին հայտնում է ուժային կառույցների աղբյուրը։
«Երեքն իրականացրել են ինքնապայթեցում, չորրորդը ոչնչացվել է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը, որը դժվարացել է այլ մանրամասներ հստակեցնել տեղի ունեցածից։
Հարձակման ընթացքում 3 մահապարտներ ինքնապայթեցում են իրականացրել, 4-րդ գրոհայինը ոչնչացվել է ոստիկանների կողմից։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։










































