Gogetnews-ի փոխանցմամբ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների ու արհեստական ինտելեկտի լաբորատորիայի հետազոտողները տեսանյութ են հրապարակել, որը ցուցադրում է պատրաստի հիդրավլիկ հանգույցների աշխատանքը, որոնք ստեղծվել են 3D պրինտերով միաժամանակ մի քանի նյութեր տպելով։
Մի քանի ծայրափողակներ ունենալու շնորհիվ պրինտերը կարող է միաժամանակ տպել հիդրավլիկ հանգույցի կորպուսի կոշտ ու առաձգական մասեր, ու անմիջապես հեղուկ է լցնում, ինչը վերացնում է հետագա լիցքավորման ու մղման կարիքը։ Հետազոտության հեղինակներն այդ ամենը ցուցադրել են հրապարակած տեսանյութում։










































