Բրյուսելում պարեկություն անող զինվորականների թիվը երկուշաբթի օրվանից ավելացել է 300-ից՝ հասնելով 1 800 զինվորականի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելգիայի պաշտպանության նախարարության արհմիությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ այս շաբաթվանից Բրյուսելում մարդկանց մեծ կուտակումների վայրերում, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու մայրաքաղաքի մետրոպոլիտենը, պարեկություն կանեն զինվորականները և ոստիկանները:
Մարտի 22-ին Բրյուսելում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, մոտ 300-ը վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:








































