Արցախում ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումների հետևանքով զոհվածների հոգիների հանգստության համար ապրիլի 10-ին Ստոկհոլմում տեղի է ունեցել սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։
Պատարագը մատուցել է Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է Շվեդիայում ՀՀ դեսպանությունը։
Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդամներ:
Պատարագիչ հայր սուրբը քարոզի մեջ անդրադարձել է Արցախի սահմանին կատարված վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողմից ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանել են Արցախի ժողովրդի խաղաղությունը:











































