Սիրիայում զինադադարին միացել է 60 բնակավայր: Այս մասին հաղորդվում է Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկագրում:
«Մեկ օրում զինադադարի մասին համաձայնագիր է կնքվել Դամասկոս նահանգում մեկ բնակավայրի ավագանու հետ: Զինադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվն ավելացել է՝ հասնելով 60-ի»,- նշվում է փաստաթղթում:












































