Սիրիայի Էլ-Կարյատեյն քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները սպանել են 21 քրիստոնյաների: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Սիրիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիուս Եփրեմ II-ին:
Սպանվածների մեջ կա 3 կին՝ հայտնել է պատրիարքը: Եվս 5 մարդ համարվում է անհետ կորած: Ենթադրվում է, որ նրանք նույնպես սպանվել են:
Գրոհայինները Էլ-Կարյատեյնը գրավել են անցած տարվա օգոստոսին, այնտեղ մնացել էր մոտ 300 քրիստոնյա:
Որոշ քրիստոնյաներ սպանվել են քաղաքը լքլեու փորձ անելիս, մի քանիսն էլ՝ «իսլամի օրենքները խախտելու համար»:
Սիրիայի կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ Էլ-Կարյատեյնը ԴԱԻՇ-ից հետ են գրավել անցած շաբաթ:












































