Աշխատանքային օրենսդրության դեմ բողոքող հարյուրավոր փարիզցիներ գիշերը փորձել են մոտենալ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի տանը: Այդ մասին տեղեկացրել է AFP-ն:
Վարչապետը բացակայել է տնից։ Նա պաշտոնական այցով գտնվում էր Ալժիրում: Ոստիկանությունը ստիպված արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները կոտրել են մի քանի խանութի ապակիները, փչացրել բանկոմտները, շշեր և քարեր են նետել, այրել են ոստիկանության մեքենան։ Ութ մարդ ձերբակալվել է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը խիստ քննադատել է «ծայրահեղականների այդ քայլը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում անց է կացվել աշխատանքային կոդեքսի ռեֆորմի նախագծի դեմ համազգային օրվա գործողություններից մեկը:








































