Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի կարող մասնակցել Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպումների շրջանակում կիրակնօրյա բոլոր միջոցառումներին իր ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով, գրում է RIA Novosti-ն:
Նա չի կարող երկկողմ հանդիպում անցկացնել Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդոյի հետ, որը ծրագրված էր կիրակի օրը:
Այսպիսով, «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Հիրոսիմայում սկսվել է առանց մեկ մասնակցի, սակայն միջոցառումների ցանկում առայժմ փոփոխություններ չեն մտցվել: Նշվում է նաև, որ մասնակիցները կայցելեն Խաղաղության այգի հուշահամալիր, որ նվիրված է Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում ատոմային ռմբակոծության զոհերին:












































