Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, խոսելով առաջիկա 3 ամսում կառավարության անելիքների մասին, հայտարարել է, որ դրանցից մեկը լինելու է Թուրքիայի տիեզերական գործակալության ստեղծումը։
Դավութօղլուն ընդգծել է, որ դա կարևոր քայլ կհանդիսանա զարգացող Թուրքիայի համար։ Դավութօղլուն կառավարության անելիքների թվում նշել է ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացման համար 72 չափորոշիչների իրագործումը, որոնցից 43-ն արդեն իսկ ավարտված են։
Դրանով իսկ հնարավոր կդառնա, որ Թուրքիայի քաղաքացիները հունիսից առանց վիզայի կարողանան մեկնել Շենգենյան գոտու երկրներ։







































