Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ջերմացում է արձանագրվում: Այս մասին շաբաթ օրը AHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի ամենասկզբից Անկարան միշտ հանդես է եկել դրանց նորմալացման օգտին:
Եթե Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները Թուրքիան պատրաստ է դրան, ասել է Չավուշօղլուն:












































