WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` ապրիլի 9-ին կանցկացնի տիտղոսի պաշտպանության մենամարտ:
Լաս Վեգասում կայանալիք մենամարտում 36-ամյա հայ բռնցքամարտիկը կմենամարտի մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսի հետ, ով մինչ այժմ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի գրանցել:
Աբրահամի կշիռը 76.2 կգ է: Բռնցքամարտիկը լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում: