«Ջեբհաթ Ալ Նուսրայի» գրոհայինների կողմից Հալեպ քաղաքի գնդակոծման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղակայված Սիրիայի հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում։
ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» գրոհայինները շարունակում են զինված սադրանքները կառավարական զորքերի և քրդական աշխարհազորի դեմ Հալեպում և դրա մատույցներում։
«Շեյխ Մակսուդ թաղամասի զավթման փորձի ժամանակ արձակված ականանետային կրակոցներից 18 մարդ է զոհվել։ Տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել 61 խաղաղ բնակիչ»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում։
Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարը, սակայն այն չի տարածվում ահաբեկչական խմբավորումների վրա։











































