Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ անհրաժեշտ է փակել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման աղբյուրները Իրաքում և Սիրիայում, հայտնում է TASS-ը:
Այդ մասին նա հայտարարել է Ժնևում բռնի ծայրահեղականության դեմ կոնֆերանսում ելույթի ժամանակ:
Նրա խոսքով` ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայում և Իրաքում «գտել են ֆինանսավորման նոր աղբյուրներ»:
Դե Միստուրան հայտնել է, որ ԴԱԻՇ-ի ֆինանսավորման դեմ պայքարի հարցը կբարձրացվի հինգշաբթի` Ժնևում Սիրիայի հումանիտար հարցերով հերթական ժողովի ժամանակ:
«Մենք շատ գոհ ենք այն բանով, որ հաջողվել է ետ խլել Պալմիրան, և թե ինչ են ռուսները այժմ այնտեղ անում: Մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչ անել, որպեսզի ԴԱԻՇ-ին զրկենք ֆինանսավորման աղբյուրներից, և դա պետք է անել»,- ասել է նա:









































