Georgia Online-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ հասարակության մեծ մասը չի ցանկացել հանրապետականներին տեսնել իշխող դաշինքի կազմում և տրոհելով «Վրացական երազանքը»՝ նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հետաքրքիր հնարք է կատարել։
Նրա խոսքերով՝ իշխող դաշինքից մյուս կուսակցություններին հեռացնելով, Իվանիշվիլին լուրջ միավորներ հավաքեց հասարակությունում իր և «Վրացական երազանքի» համար։
Բուրջանաձեն դրա հետ մեկտեղ հասարակությանը կոչ է արել վերլուծել այդ ամենը և ճիշտ եզրակացություններ անել երկրում ստեղծված իրավիճակից։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։ Բուրջանաձեն սրանից առաջ խոստացել է պայքարել մինչ վերջ։










































