«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ամռանը կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը կամ «Զենիթ»-ը:
«Մարզչի ապագան կախված է թիմի գրանցած արդյունքներից: Բայց ես դեռ գործող պայմանագիր ունեմ, որն ուժի մեջ է ևս մեկ տարի: Այնպես որ, առանձնապես չեմ անհանգստանում:
Տպավորությունն այնպիսին է, որ որոշ մարդիկ ապագայիս մասին ավելի շատ գիտեն, քան ես: Կարող եմ ևս մեկ անգամ նշել, որ մինչև 2017 թվականի հունիսն աշխատելու եմ «Ինտեր»-ում: Այլ առաջարկներ չեմ ստացել»,- Football Italia-ն մեջբերում է Մանչինիի խոսքերը:







































