Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ԿԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում: «Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթությունների հավասարակշռված ազդեցության համար, և այս համատեքստում պարսկական մշակույթի ներկայությունը մեր երկրում նպաստում է կրթության ոլորտում հարևան պետությունների համագործակցության ամրապնդմանը»,-նշել է նախարարը:

Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են: Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիվ զարգացում կա միջբուհական համագործակցության ասպարեզում և հույս հայտնել, որ դա կնպաստի նաև գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բուհական համակարգում առկա փոխգործակցության շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթությունից մինչև գիտություն: Այս համատեքստում ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանում պարսկերեն լեզվի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությունը:

Հաշվի առնելով արտաքին քաղաքական նոր իրողությունները և Իրանի տարածաշրջանային դերակատարությունը՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի գիտական համակարգը կարող է արդյունավետ հարթակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև գիտության մասնավորապես` բնագիտության ոլորտի համագործակցության համար:

Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթության նախարարների փոխայցելություններ:

Հանդիպման ընթացքում անդրադաձ է եղել նաև երկու երկրների միջև պետական ավարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին և մի շարք այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում