Ռուսաստանի և Ղազխստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը շարունակել են «կարծիքներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների վերաբերյալ՝ նկատի ունենալով վերջի օրերին Հայաստանի և Ադրրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցները»: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Մամլո ծառայությունում հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում «Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած միջնորդական քայլերի մասին, ներառյալ՝ շփումները ՌԴ կառավարության ղեկավարի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների գծով»:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության որոշ հարցեր, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա հանդիպումների գրաֆիկը»,- նշել են մամլո ծառայությունում:
Ապրիլի 6-ին Պուտինն արդեն Նազարբաևի հետ հեռախոսով խոսել է ԼՂ-ի հարցի շուրջ:









































