ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմից հետևություններ է արել, որոնք այսօր ներկայացրեց ԱԺ ճեպազրույցում: «Նախ`միշտ հույսը պիտի դնեք մեզ վրա: Երկրորդ`տեղի ունեցածում պատասխանատվության իր բաժինն ունի միջազգային հանրությունը, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը չէր արձագանքում միջազգային նորմերի և իր իսկ ստորագրած փաստաթղթերի խախտմամբ Ադրբեջանի կողմից սպառազինության փաստին. «Ալիևը ռազմատեխնիկայի հետ ֆոտոսեսիա, սելֆի էր անում, իսկ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը շարունակում էր լռությունը և հավասարության նշան էր դնում կողմերի միջև, այնպես որ, ստեղծված իրավիճակի համար մեղավորության բաժին ունի Մինսկի խումբը, միջազգային ահնրությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































