Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային վերջին այցերը։
Զանիերը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ներկայիս ներդրումը շատ արդյունավետ է, այն պետք է պայմաններ ստեղծի համակարտության կարգավորման նպատակով բանակցային նոր գործընթացի համար:
«Ռուսական մասնակցությունը ներկա փուլում շատ արդյունավետ է։ Ես կարծում եմ, որ այն կբերի արդյունքներ և պայմաններ կստեղծի բանակցությունների նոր փուլի համար, որոնք կլինեն նախորդների համեմատ ավելի կառուցողական»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ արդեն իսկ քննարկվում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների, նոր գաղափարների հարցը։






































