ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուրբաթ Ժնևում կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ծայրահեղականության և ահաբեկչության կանխարգելման «Գործողությունների ծրագիր»՝ ընդգծելով աշխարհի մոտ 1,8 մլրդ բնակչության հետ իշխանությունների աշխատանքի անհրաժեշտությունը, որը ներկայացնում է երիտասարդությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պան Գի Մունը նշել է, որ ներկայումս աշխարհում ծայրահեղականությունը տարածվում է, նպաստում է ահաբեկչությանը, և պարզ է դարձել, որ այդ սպառնալիքների դեմ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային շտապ համագործակցություն:
«Գործողությունների ծրագիրը ներկայացնում է 5 պարզ և հավասարակշռված մոտեցում գլոբալ տարածաշրջանային և ազգային մակարդակներում»,- նշել է Պան ԳԻ Մունը:
Առաջին ասպեկտը բնակչության՝ ծայրահեղականության համար խոցելի շերտերի, մասնավորապես՝ կանանց և երեխաների հետ աշխատանքի ակտիվացումն է: Երկրորդ կետը խորհուրդ է երկրների ներկայացուցիչներին՝ գործողությունների ազգային ծրագրեր ներմուծել իրենց երկրներում՝ ծայրահեղականությունը կանխելու համար: «Երրորդ կետը ենթադրում է միջազգային ուժեղացված համագործակցության ճանապարհով ծայրահեղականության կանխարգելում: Ոչ մի երկիր մենակ չի կարող հաղթահարել, մեզ պետք է դինամիկ միջազգային պատասխան»,- նշել է Պան Գի Մունը:
«Գործողությունների ծրագրի» չորրորդ կետը ենթադրում է ՄԱԿ-ի կողմից աջակցություն գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Հինգերորդ կետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է «միավորվելու և գործողությունների շտապ կոչը»:










































