Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովից Պարսից ծոց նավարկելի ջրանցք կառուցելու հարցը:
«Այո՛, այդ հարցը քննարկվում է»,- ասել է դեսպանը՝ չներկայացնելով դրա մանրամասները։
Նա ռուսերենով դասախոսություն է կարդացել Իրանի միջազգային հարաբերությունների ու ներքին քաղաքականության մասին։










































