Չնայած նոր 4 դյումանոց iPhone SE-երի ձախողման մասին լուրերին, Apple-ի վերավաճառողների և օնլայն խանութների վիճակագրությունը վկայում են հակառակը: Ամերիկյան էլեկտրոնիկայի խոշոր խանութների մեծ մասում կոմպակտ սմարթֆոնների առաջին խմբաքանակը հաջողությամբ վաճառվել է, հայտնում է telegraf.com.ua-ը:
Սակայն պետք է հիշել, որ ԱՄՆ-ում iPhone SE-ի պակասորդը դեռ չի կարելի օգտագործել նորույթի իրական վաճառքների գնահատման համար: Դա կարող է անել միայն Apple-ը, որը iPhone-ների վաճառքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի ապրիլի 25-ին` ամփոփելով 2016 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակը:






































