Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, արդյո՞ք բարձրացվել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Վարչապետը պատասխանեց, որ եթե Ադրբեջանը հնարավորություն ունի զենք գնելու, ապա այն կգնի Իսրայելից կամ Թուրքիայից: Վարչապետը նշեց, որ քննարկվել է նաև գազի գնի իջեցման հարցը և փոխադարձ պայմանավորվածություն է եղել գնի իջեցման հետ կապված: Ինչ վերաբերում է ԵՏՄ վարչապետերի Մոսկվայում կայանալիք նիստի Հայաստանի մասնակցությանը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կքննարկեն մասնակցության հարցը:
Ավելի վաղ, Մեդվեդևն իր հայտարարության մեջ ՀՀ կառավարությունում նշել էր, որ այս փուլում նիստն ացկացվելու է Մոսկվայում, բայց կլինի նաև Հայաստանում։









































