Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պահանջում է շուտափույթ քաղաքական լուծում գտնել ճգնաժամի կարգավորման համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի և Ադրբեջանի արգործնախարարների հետ եռակողմ հանդիպման արդունքներով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք գոհունակությամբ փաստել ենք հրադադարի ձեռքբերումը… Մենք (Ռուսաստանը) հույս ունենք, որ պայմանավորվածությունը կպահպանվի և կիրագործվի, այդ թվում, հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն հայտնի համաձայնագրեր, որոնք ընդունվել են դեռևս 90-ականներին։ Ներկայիս իրավիճակը մեզնից բոլորիցս պահանջում է նախկինում ունեցած պայմանավորվածությունների ավելի ակտիվ դիտարկում, վստահության միջոցառումներ մշակում շփման գծում։ Դրանք քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ «հակամարտության գոտում վստահության ամրապնդումը չի նշանակում, որ մենք պետք է թուլանանք այն հարցում, ինչը վերաբերում է ԼՂ հակամարտության քաղաքական բազմակողմ լուծում գտնելու անհրաժեշտությանը»,- ասել է նա:











































