Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է էներգետիկ ոլորտում Վրաստանի հետ համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին նշված է պաշտոնաթերթում (Resmi Gazete)։
Թուրքիայի ու Վրաստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի ապրիլի 9-ին։
«Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» (GSE) ընկերությունը փետրվարից սկսել է կատարել Ադրբեջանից Թուրքիա տարանցման միջանցքի գործառույթներ։ Թուրքիայից Ադրբեջան էլեկտրաէներգիայի տարանցման հզորությունը կազմում է օրական 80 մեգավատտ։
2015 թվականին Վրաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է մոտ 420 միլիոն կվտ/ժամ։ Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան չի ներկրվել էլեկտրաէներգիա։






































