Սպառողների համար ապրանքների անվտանգության հարցերով ամերիկյան հանձնաժողովը հետ է կանչել շարֆերի խմբաքանակը Իվանկա Թրամփի հավաքածուից, ով ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրն է։
Գերատեսչության կայքում ասվում է, որ Չինաստանում արտադրված շարֆերը՝ Իվանկայի անունով, չեն համապատասխանում դաշնային չափորոշիչներին և պարունակում են վառվելու ռիսկ։ Դեռևս որևէ նման դեպք չի արձանագրվել։
Հետ են կանչվում 2 տեսակի արհեստական մետաքսից պատրաստված 20 հազար շարֆեր, որոնք 1.5 տարի վաճառվել են ողջ աշխարհում։










































