Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատը միացել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային առևտրային պալատին՝ հայտնում է Gruziya Online-ը։
Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Նինո Չիկովանին դարձել է Միջազգային առևտրային պալատի փոխնախագահ։
Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանում Միջազգային առևտրային պալատի ներկայացուցիչների այցի շրջանակում։ Այցի նպատակը եղել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթանումը։











































