Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգում, որտեղ ապրիլի 19-ին կանցկացվեն նախնական ընտրությունները, հանրապետական ընտրողների մեջ ունի 52% աջակցություն: Այդ մասին հայտնել է Huffington Post-ը` ընդհանրացնելով վերջին 6 օրում տարբեր հետազոտական կազմակերպությունների կողմից անցկացված 10 հարցումների տվյալները:
Պարբերականի համաձայն` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկին աջակցում են հանրապետական ընտրողների 20.5%-ը, իսկ Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզին` 16.8%-ը:
Նյու Յորքի սկզբնական ընտրություններում կորոշվի այն հարցը, թե այդ նահանգի 95 պատգամավորները ո՞ւմ կտան իրենց ձայնը Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, որը կկայանա հուլիսի 18-2–ին Քլիվլենդում: Այնտեղ պետք է անվանվի նոյեմբերի 8-ի ընտրություններում հանրապետականների պաշտոնական թեկնածուն:












































