Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսին: Այդ մասինհայտնում է OndaCero-ն:
Մադրիդյան ակումբի հետ 32-ամյա իսպանացի հարձակվողի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք` Տորեսը «Չելսի»-ից «Ատլետիկո» է տեղափոխվել 2015 թվականին: Ավելի վաղ նա մադրիդյան ակումբի կազմում հանդես է եկել նաև 2001-2007 թվականներին:






































