Գիտնականները մի շարք փորձեր են կատարել և պարզել, որ հավամրգին կարող է օգնել հետվնասվածքային սթրեսային խանգարումների դեպքում: Այդ մասին հրապարակված է Federation of American Societies for Experimental Biology (FASEB) ամսագրի կայքում:
Հետվնասվածքային սթրեսային խանգարումը ծանր հոգեկան վիճակ է, որն առաջանում է կրկնվող հոգետրավմատիկ իրավիճակներում, օրինակ՝ ռազմական գործողություններին մասնակցության, ծանր ֆիզիկական վնասվածքների, սեռական բռնության կամ մահվան սպառնալիքի դեպքում:
Գիտնականները փորձեր են կատարել առնետների վրա և պարզել, որ հավամրգով կերակրելու դեպքում նրանց մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարման նշանները պակասել են:
Գիտնականները համարում են, որ հավամրգին բարելավում է SKA2 գենի արտահայտվածությունը, որն էլ իր հերթին նվազեցնում է վախի և ընկճախտի առաջացման ռիսկը և բարձրացնում սերոտոնինի՝ երջանկության հորմոնի մակարդակը:











































