Ադրբեջանը հայտարարել է Կասպից ծովի կարգավիճակի կոնվենցիայի նախագծի մի քանի թեզիսների և դրույթների հետ համաձայնեցման մասին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳ նախարարի մամլո ծառայության պետ Հիկմեթ Հաջիևին:
«Համաձայնեցված են Կասպից ծովի կարգավիճակի կոնվենցիայի նախագծի որոշ թեզիսներ և դրույթներ: Այդ հարցով նախագահների և ԱԳ նախարարների պարբերական հանդիպումները Կասպից ծովի կարգավիճակի վերջնական նախագծի որոշման հարցում դիրքորոշումների մոտեցման հնարավորություն են ստեղծում»,- ասել է Հաջիևը:





































