Opera դիտարկիչի ստեղծողը հայտարարել է նոր դիտարկիչի՝ Vivaldi-ի գործարկման մասին։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Նշվում է, որ նոր դիտարկիչում հասանելի կլինեն հետևյալ գործառույթները՝ ներդիրների խմբավորում, նշումներ, արագ հրամաններ, էքսպրես-պանել, թեժ ստեղներ։ Բացի այդ, այն ադապտացվում է մուտքագրվող հարցումներին։
Vivaldi 1.0 տարբերակը հասանելի է պաշտոնական կայքից ներբեռնման համար։








































