Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հերքել է տարածված լուրերը, որ համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
«Ավելի լավ կլիներ մինչև մրցաշրջանի ավարտը չխոսել ապագայիս մասին։ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հմաաձայնություն չեմ տվել։
Ցանկանում եմ շարունակել հանդես գալ «Կամպ Նոու»-ում, քանի որ «Բարսելոնա»-ն անհավանական թիմ է»,- գերմանացի դարպասապահի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե մարզչական շտաբն ավելի շատ խաղաժամանակ չհատկացնի, կմտածի ակումբային գրանցումը փոխելու մասին։










































