ԱԺ այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Պրոբացիայի պետական ծառայության մասին նախագիծը:
«ՀՀ-ն Արևելյան Եվրոպայի վերջին երկրներից է, որտեղ ներդրվում է պրոբացիայի պետական ծառայությունը,- նշեց նախարարը,- պրոբացիան հանգում են նրան, որ մենք պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները այլընտրանքային խափանման մջոցները և նոր Քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցները իրականացվեն համապատասխան լիազոր պետական ծառայության միջոցով, որը, ըստ էության, չի լինելու զինվորական ծառայություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































