Այսօր ԱԺ-ն քվեարկեց և 62 կողմ, 13 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Հրազդան ցեմենտ» գործարանին տույժ-տուգանքներից ազատելու մասին նախագիծը:
«Հրազդան ցեմենտ»-ի հետ կապված մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց հաշվի առնել, որ արտոնություններ են տրվում և գործարանն անցել է մի բանկի՝ ՎՏԲ-ին, որի բաժնետերը ադրբեջանցի է, և նշեց, որ հաշվի առնելով գործարանի վերագործարկման հեռանկարը՝ ինքը կողմ է քվեարկելու նախագծին:









































