Twitter-ը հայտարարել է թվիթների ներքո հատուկ կոճակի հայտնվելու մասին, ոը թույլ կտա արագ ուղարկել այս կամ այն գրառումն անձնական հաղորդագրությամբ։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Twitter-ի թիմը հայտնել է, որ օգտատերերը սկսել են ավելի հաճախ օգտագործել անձնական հաղորդագրությունները։ Բացի այդ, թվիթների թիվը, որոնցով նրանք կիսվում են անձնական նամակագրությունում, կես տարում ավելացել է 200 տոկոսով։ Դրա հետ կապված Twitter-ը որոշել է ավելացնել հատուկ կոճակ, որպեսզի օգտատերերը կարողանան թվիթով կիսվել մկնիկի երկու սեղմումով։ Առաջին փուլում գործառույթը հասանելի կլինի iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի թվիթերյան հավելվածներում։
Վերջին մի քանի ամիսներին Twitter-ը ներդրել է միանգամից մի քանի նորարարություն։ Այսպես՝ սոցցանցերում հայտնվել է Gif-նկարների որոնում, անձնական հաղորդագրություններում անհետացել 140 նիշի սահմանափակումը, հայտնվել է խմբակային չաթերի հնարավորություն, ինչպես նաև հրապարակվող նկարներին պատկերներ փակցնելու գործառույթ։









































