Հալեպ նահանգի հարավում գրոհայինները խոցել են սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է տեղյակ աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ խփված ինքնաթիռի բազան եղել է Շաայրաթ ավիաբազայում և մարտական առաջադրանք է կատարել:
Հալեպի շրջանում ռազմական ինքնաթիռի հետ կապված դեպքն արդեն հաստատել են սիրիական բանակի հրամանատարությունում: Որոշ տվյալներով՝ կործանիչը խփվել է ՀՕՊ համակարգերից: Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել է, որ օդաչուի ճակատագիրը առայժմ հայտնի չէ:
Sputnik գործակալությունը նշում է, որ «Սու-22» ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է ահաբեկիչների ոչնչացման գործողության ժամանակ:









































