ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն վաղը մեկնելու է Արցախ, և անդրադարձավ սահմանին տիրող ներկա իրավիճակին:
Նրա գնահատմամբ՝ գործ ունենք այնպիսի հարևանի հետ, որը թքած ունի ցանկացած միջազգային պարտավորության, նորմի, արժեհամակարգի վրա: Մտել է մի պրոցեսի մեջ, որից ուզում է դուրս գալ պարզ երեսով, բացարձակապես հաշվի չի նստում կորուստների հետ:
«Միջազգային ատյաններում մենք պետք է լուրջ խնդիրներ լուծենք և բոլոր քննարկումների համար ստեղծենք բարենպաստ ֆոն»,- նշեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ դրա գլխավոր հաստատումը կլինի այն, որ մենք կարողանանք բոլորի համար ֆիքսել, թե ով է սկսել այս պատերազմը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































