Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Պուտինի հետ երկկողմանի նոր արյունոտ պատերազմ ԼՂ-ում. The Daily Beast

22 տարի անց հայ-ադրբեջանական փխրուն հրադադարը փլուզվեց ու հայտնվեց հակամարտությունում, որը Թուրքիային դուրս է բերում Ռուսաստանի դեմ, իսկ Ռուսաստանին՝ իր իսկ դեմ։ Պատերազմն արթնացավ շաբաթ գիշերը՝ երկու կողմից զրահամեքենաների, տանկերի, ավիացիայի գործադրմամբ՝ The Daily Beast-ում գրում է Աննա Նեմցովան։

Տարածաշրջանային մասնակցությունները դժվար է չնկատելը։ Հայաստանը Ռուսաստանի մոտ դաշնակիցներից մեկն է։ Թուրքիան անմիջապես սատարեց Ադրբեջանին, երբ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները դառն էին ու քինոտ։ Հաշվի առնելով սիրիական պատերազմը, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են հակառակ կողմերի, և Թուրքիան նոյեմբերին խոցեց ռուսական մարտական ինքնաթիռ, ներկայիս ժայթքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական առումով ավելի վտանգավոր է, քան 2 տասնամյակ առաջ։

Պարբերականն անդրադարձ է կատարում 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի մահվան դեպքին, երեկ անօդաչուի կողմից կամավորականների ավտոբուսին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։

«2014 թվականին Հայաստանը միացավ Վլադիմիր Պուտինի երազանքի նախագծին… Հայկական ռազմական դոկտրինով Ռուսաստանը համարվում է երկրի ռազմական անվտանգության երաշխավորը, և վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը զինել է Հայաստանում Գյումրու և Էրեբունու իր ռազմաբազները ՄիԳ-39 կործանիչներով, Մի-24 ուղղաթիռներով, ինչպես նաև ավելի քան 70 տանկերով, մարտական մեքենաներով և հրետանային համակարգերով։

Անցած դեկտեմբերրին Ռուսաստանը նոր ուղղաթիռներ ուղարկեց Էրեբունիում գտնվող իր ավիաբազա։ Փետրվարին Մոսկվան հայտարարեց Հայաստանին 200 մլն դոլարի սպառազինություն վաճառելու մասին։ Բայց ահա այստեղ է դժվարությունը. միևնույն ժամանակ Ռուսաստանը հարյուրավոր տանկեր է վաճառել Հայաստանի վաղեմի թշնամի Ադրբեջանին։

Անցած տարի դեպի Ադրբեջան ռուսական ռազմական արտահանման պայմանագրերում ներառված են եղել զրահամեքենաներ, հրետանային և ականանետային համակարգեր»,- գրում է հոդվածագիրը։

Մինչ Երևանում շատերին հետաքրքրում էր, թե ուրիշ է՞լ ինչ պետք է անեին իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը Կրեմլին ապացուցելու համար, Մոսկվայում պարզ էր, որ նախագահ Պուտինին Ադրբեջանը պետք է որպես Ռուսաստանի դաշնակից՝ հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Շատ պատճառներ կան, որ Ադրբեջանի բարեկամությունը կորցնելը Կրեմլի շահերից չի բխում։ 2014 թվականին ռուսական «Ռոսնեֆտն» ու Ադրբեջանի պետական նավթային Socar ընկերությունը ստեղծել են համատեղ ձեռնարկություն՝ երկու երկրներում նավթի ու գազի հանքերը միասին հետազոտելու համար, բացի դրանից՝ Ադրբեջանի արտահանումը դեպի Ռուսաստան աճում է։

Մոսկվայում և Բաքվում փորձագետները հավատացած են, որ նախագահ Պուտինը գրեթե ամեն բան կանի՝ խուսափելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ հակամարտությունից։ «Պուտինը չի կարող թույլ տալ Ադրբեջանի կորուստը, նա հիմա ամեն բան կանի ԼՂ-ի համար խաղաղության հարցով բանակցելու նպատակով»,- ասել է անկախ քաղաքական վերլուծաբան Դմիտրի Օրեշկինը The Daily Beast-ի հետ հարցազրույցում։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է այս շաբաթ այցելել Բաքու, մինչդեռ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ծրագրում է այցելել Երևան։

Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է հայ խորհրդարանական Թևան Պողոսյանը, եթե միջազգային հանրությունը չկարողանա կանգնեցնել պատերազմը հիմա, հակամարտությունում կարող են ներգրավվել մի քանի երկրներ, ներառյալ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը, որոնք կաջակցեն Ադրբեջանին, և Ռուսաստանը, որը, «հուսանք, կաջակցի Հայաստանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում