ԱՄՆ Սենատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի անդամ և Հայոց ցեղասպանության բանաձևի գլխավոր հովանավոր, Իլինոյս նահանգից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել հաշվետու դարձնել Ադրբեջանին վերջին բռնությունների համար և ապահովել Ռոյս-Էնգելի առաջակների իրագործումը։
«Անընդունելի է և անշրջահայաց Ադրբեջանի համար Հայաստանի և ԼՂ-ի հետ իր հրադադարի համաձայնագրի աղմկոտ խախտումը վերջին հանգստյան օրերին մի շարք կանխամտածված և հարձակողական գործողություններով։
Բաքվի արձակած կրակը հանգեցրել է հայկական կողմում բազմաթիվ զոհերի՝ քաղաքացիական և զինվորական անձանց շրջանում, ինչպես նաև ադրբեջանական կողմում զգալի կորուստների։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանին ԼՂՀ-ի դեմ այդ բռնության հրահրման համար և կոչ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել իր ագրեսիվ ռազմական գրոհը»,- նշել է նա։







































